Հարսնացուների անվան տակ Բրիտանիա են բերում ստրկուհիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շազիյան ամուսնացել է Պակիստանում, երբ ընդամենը 15 տարեկան էր: Երբ լրացել է նրա 21 տարին, ամուսնու հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Երրորդ օրը Բրիտանիայում ամուսինը սկսել է նրան ծեծել, իսկ կարճ ժամանակ անց կինը դարձել է ամուսնու ընտանիքի ստրուկը:

«Ես ողջ օրը զբաղվում էի տնային աշխատանքով, բացի այդ, պետք է մերսեի սկեսրոջս մարմինը, լվանայի նրա ոտքերը… Նրանք ինձ համար ժամանակացույց էին կազմել, ես ինձ համար ոչ մի րոպե ազատ ժամանակ չունեի», – պատմել է կինը:

Շազիի պատմությունը բացառիկ չէ: Բազմաթիվ արտասահմանցի հարսնացուներ դառնում են Բրիտանիայում ծնված իրենց ամուսինների հարազատների ստրկուհիները:

Իրավապաշտպանների խոսքով, այն դեպքերը, որոնց մասին հայտնի է դարձել՝ բուրգի միայն վերին մասն է: Միայն երկու անգամ է հաջողվել կեղեքիչներին պատասխանատվության կանչել:

Փաստաբաններից մեկի խոսքով, տնային բռնության զոհ դարձած կանանցից շատերը պատրաստ չեն դիմել ոստիկանությանը: BBC-ն հետաքննություն է անցկացրել Անգլիայի հյուսիս-արևելքում, սակայն նման դեպքեր հաճախ պատահում են երկրի բոլոր ծայրերում:




Լրահոս