Ինչպես արդեն հայտբնել էին Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում:
Դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ Վարդաշեն 9 փողոցի վերջնամասում գոյացած հսկայական ջրափոսում ջրահեղձման դեպք է տեղի ունեցել:
Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Այստեղ է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արարատ Խանջյանի գլխավորությամբ:Դեպքի վայր են հրավիրվել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 2-րդ խումբը: Վերջիններիս կանչով էլ դեպքի վայր են հրավիրվել ջրասուզակները:Ջրահեղձ երեխան 16 տարեկան Մարտուն Գաբրիելյանն էր, ով իր ընկերոջ հետ լողալուց է եղել նշված հատվածում, երբ ջուրը քաշել է նրան: Ընկերը՝ Արմենը, չի կարողացել փրկել Մարտունին: Այս պահին քննչական խումբը հայտնաբերել է հագուստները և գոտին:
Ձեռնարկվում են գործողություններ, որպեսզի դին դուրս բերեն հսկայական ջրափոսից:Նշված տարածքը պատկանում է ,Գիկարե ՍՊԸ-ին:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ջրասուզակն արդեն դուրս է բերել երեխայի դին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի