Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը, չի հետևել երեկ ` Ազատության հրապարակում տեղի ունեցած ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքին: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ չի կարծում, թե հետևելու առանձնապես բան կար:
Անդրադառնալով երեք ուժերի միասնությանը՝ Ա. Աղաբաբյանը ընդգծեց, որ որևէ կարծիք չունի նրանց մասին և հայտարարեց, որ ժողովուրդը ոչնչի չի հավատում, բացի` ճշմարտությունից: Մեր այն հարցին, թե փաստորեն ոչ իշխանականները ճշմարիտ չե՞ն, նա նշեց.
«Իսկ ձեզ ոնցա՞ թվում: Լևոն Տեր-Պետրոսյանը մի անգամ արդեն եղել է թագավոր, բոլորը հենց նրա ետևից չե՞ն գնացել: Ժողովուրդը չի խնդրում, որ ինքը գա, ժողովուրդը ճշմարտություն է ուզում, որը բոլորը կարան ասեն: Էսօր Լևոն Տեր-Պետրոսյաննա էդ մասին խոսում, նշանակումա` ինքը առաջնորդա հա՞, իրա ժամանակ տենց չի եղե՞լ»:
Մեր այն դիտարկմանը, թե երեկ ավելի շատ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին են առաջնորդ համարել և անընդհատ վանկարկել «Ծառուկյա՛ն, նախագա՛հ», նա նախ զարմացավ այդ փաստից, ապա հավելեց.
«Եթե հերթը գա` ընտրություններ լինեն, ժողովուրդն էլ իրեն ձեն տա, թող լինի` ինչա եղել որ: Յուրաքանչյուր մարդ էլ պատրաստա նախագահ լինի, եթե ժողովուրդը ցանկանա»: