Օբաման չի փակում Գուանտանամոյի բանտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն հերքել է այն տեղեկությունները, թե նախագահ Բարաք Օբաման մտադիր է իր անձնական որոշմամբ՝ առանց Կոնգրեսի որոշման, փակել ահաբեկիչների համար նախատեսված հատուկ բանտը Կուբայում ամերիկյան Գուանտանամո ռազմակայանում: Այն մասին, որ Սպիտակ տանը նման նախագիծ է նախապատրաստվում, երեկ ՝հոկտեմբերի 10-ին, հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Մեկնաբանելով հրապարակումը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հիշեցրել է, որ Օբամայի վարչակազմն իր աշխատանքի սկզբից՝ 2009թ.-ից, «ուսումնասիրում է բոլոր հնարավոր ուղիները՝ այդ օբյեկտը փակելու համար»:

«Սակայն, մենք չենք նախապատրաստում այնպիսի փաստաթղթերի նախագծեր, որոնք հնարավորություն կտան շրջանցել օրենքը», – ընդգծել է նա՝ հավելելով, որ Սպիտակ տանը շարունակում են աշխատել Գունտանամոյի ռազմակայանից կալանավորներին այլ բանտեր տեղափոխելու հարցի շուրջ:

Գուանտանամոյում ահաբեկիչների հատուկ բանտը ստեղծվել է այն բանից հետո, երբ 2001թ.-ին ԱՄՆ-ն մարտական գործողություններ էր սկսել Աֆղանստանում «Ալ-Ղաիդա» խմբավորման և «Թալիբան» շարժման դեմ: Ներկայումս այնտեղ են գտնվում 150 կալանավորներ, տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս