
Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Սուրենի Պռոշիկյանի վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան ժամը 17.00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում` Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի աջակողմյան մասում գտնվող ծառին, ինչի հետևանքով նա և 2 ուղևորները /տվյալները պարզվում են/ տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր` 1997 թ. ծնված Սամվել Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: