Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի ՆԳՎ-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հետախուզման վերաբերյալ հաղորդում է ստացվել, որ Ուկրաինայի քր. օր.-ի 115 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով /սպանություն/ 2005 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզման մեջ գտնվող, 1986 թ. ծնված Արմեն Ռուբիկի Անտոնյանն իրականում 1984 թ. ծնված Արմեն Լևոնի Չիչյանն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի Ամիրյան փողոցում գտնվող մի սրճարանից Արմեն Չիչյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Երևան քաղաքի դատախազություն: