Չինաստանի դատարանը մահվան դատավճիռ է կայացրել արգելված աղանդի երկու անդամների գործով՝ արևելյան Շանդուն նահանգում «Մակդոնալդս» ռեստորանում մի կնոջ սպանության համար:
37-ամյա Ու-Շոյանը, քննության տվյալներով, սպանվել է մայիսին այն բանի համար, որ հրաժարվել է աղանդավորներին հայտնել իր բջջայինի համարը:
Սպանությունը գրանցվել է «Մակդոնալդսում» տեղադրված տեսախցիկի միջոցով, ինչպես նաև նկարահանվել է ականատեսների բջջայիններով: Աղանդի ևս երեք անդամներ հարձակմանը մասնակցելու համար դատապարտվել են ազատազրկման:
«Ամենակարող Աստծո Եկեղեցի» աղանդն արգելված է Չինաստանում: Դրա ներկայացուցիչները պնդում են, որ աղանդի հետևորդների թիվը կազմում է մեկ միլիոն մարդ, տեղեկացնում է BBC-ն: