ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ հինգշաբթի օրն արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ կառավարության շենքի մոտ: 35-ամյա մի տղամարդ հանկարծակի հարձակվել է կառավարության շենքի վրա եւ բռունցքներով կոտրել ապակիները: Մի քանի վայրկյան անց ոստիկանները հայտնվել են «դեպքի վայր» եւ ոլորելով երիտասարդ տղամարդու ձեռքերը՝ նրան մեկուսացրել են: Ըստ մեր տեղեկությունների՝ 35-ամյա տղամարդն Ալբերտ Նիկողոսյանն է, որը հոգեկան խնդիրներ ունի: Տեղեկացանք նաեւ, որ Ալբերտի հարազատները ներկայացել են ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց որդին հոգեբուժարանում բուժվում է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ հավելելով, որ նշանակվել է դատաապրանքագիտական  փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս