ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակությունը Հայաստանի համար խնդիր չէ. Վ. Խրիստենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և ԵՏՄ-ի միջև ընդհանուր սահմանի բացակայությունը խնդիր չի հանդիսանում, համարում է Եվրասիական տնտեսական կոմիտեի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն:

Եվրասիական տնտեսական միությունը 2015թ.-ի հունվարի 1-ից կփոխարինի Մաքսային միությանը, որին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հայաստանի կառավարությունը ԵՏՄ-ին անդամակցելու մասին համաձայնագրին հավանություն է տվել հոկտեմբերի 2-ին, իսկ երկրի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ օրը՝ Մինսկում:

«Ապրանքների մասին հիշատակելիս, մենք խոսում ենք սովորական սահմանների մասին: Սակայն, ԵՏՄ-ն ենթադրում է ազատությունների չորս աստիճան: Դրանք ենք ապրանքները, ծառայությունները, կապիտալը, աշխատուժը: Եվ վերջին երեք գործոնների համար սահմանները որպես այդպիսին գնալով կորցնում են իրենց նշանակությունը: (…) Այդ պատճատով, ընդանուր սահմանի բացակայությունը ոչ մի արգելք կամ խոչընդոտ չի ստեղծում», – հայտարարել է Խրիստենկոն «Շաբաթօրյա լուրերը Սերգեյ Բրիլյովի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում: Նա նշել է նաև, որ ֆինանսական ծառայություններից շատերը դարձել են էլեկտրոնային, «վիրտուալ», ինչը հավելյան դյուրացնում է Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ, տեղեկացնում է Ria.ru-ն:




Լրահոս