
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը, որից հետո` «Պեժո-Պարտնյոր» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: