Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը ներկա են եղել ՀՀ և ԼՂՀ նախագահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հոկտեմբերի 11-ին Դիլիջան քաղաքում մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխանող նման հաստատության առկայությունը՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի կրթության մակարդակի բարձրացմանը, միջազգային առաջատար փորձի արդյունավետ կիրառմանը:




Լրահոս