Վան Պերսին զայրացրեց ինձ. Հունտելար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը խոստովանել է, որ իր թիմակից Ռոբին վան Պերսին բարկացրել է իրեն, երբ փոխանցում չի կատարել: Նշենք, որ երեկ Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում Հոլանդիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ղազախստանի ընտրանուն, իսկ Հունտելարն էլ դարձել էր գոլի հեղինակ:

«Դա կարևոր պահ էր: Ինձ մոտ 100 %-ով գոլային դիրք կար, և իհարկե, ես կցանկանայի, որ նա ինձ փոխանցում կատարեր: Ես միշտ բարկանում եմ, երբ փոխանցում չեմ ստանում: Դե ինչ, դա ֆուտբոլի մի մասն է:

Դեռ խաղի սկզբում էի զգում, որ դուրս կգամ փոխարինման: Ես զգացողություն ունեի, որ հաղթելու ենք, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր թվում: Ամեն դեպքում մենք հիանալի խաղ անցկացրեցինք», – նշել է Հունտելարը:




Լրահոս