Հատկապես տարեսկզբից նոր թափ հավաքած բենզինի եւ դիզվառելիքի գների թանկացումը բարերար ազդեցություն է ունեցել ներկրող ընկերությունների վճարած հարկերի վրա: Վառելիքի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ֆլեշ» ընկերության վճարումների ծավալն աճել է 26,3 տոկոսով, իսկ «Սիթի փեթրոլ գրուպ»-ինը՝ 9,5 տոկոսով: Նման առաջընթաց թեեւ սպառողների հաշվին է գրանցվել, բայց լավ է, որ գերշահույթները 100 տոկոսով եւ ամբողջությամբ չեն մտել վառելիք ներկրողների գրպանները:
ՉԱՐԻՔԻ ԲԱՐԻՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ