ԾԵԾԿՌՏՈՒՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին, ըստ նախնական տեղեկությունների, Արարատի մարզի Մասիս քաղաքի  «Եվրո+»  սրճարանում  երկու քաղաքական ուժերի միջեւ տեղի է ունեցել բախում: Համաձայն շրջանառվող լուրերի` միջադեպի ընթացքում լսվել են կրակոցներ, մասնակիցներից մեկը՝ Կարեն Տ.-ն, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է  Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
«Ժողովուրդ»-ը  եղավ դեպքի վայրում: Բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Պարզապես մի խումբ երիտասարդներ կենցաղային վեճի են բռնվել սրճարանում: Այն շարունակվել է  հրապարակի հարակից տարածքում, վերաճել ծեծկռտուքի: Եւ այդ ընթացքում էլ բութ առարկայից ստացած հարվածներից վիրավորվել է Կարեն Տ.-ն, որը Մասիսի քաղաքապետարանի ավագանու անդամ է: Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ մեր տեղեկությունների՝ վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդի վիճակը կայունանում է:
Նշենք նաեւ, որ «Եվրո+» սրճարանի աշխատանքները դադարեցված են: Տիրոջ տեղեկացմամբ՝ այն կապված է սրճարանի սանիտարական աշխատանքների հետ:




Լրահոս