ԷԼԻ ՄԵՌԱԾ ՀՈԳԻՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց մի տիկին եւ տեղեկացրեց, որ ինքը Չեխովի 8/1 հասցեում է ապրում ու պարզել է, որ իրենց շենքի նախկին բնակիչները, որոնք վաղուց մահացած են, ընդգրկված են ընտրացուցակում: «Գնացել, ցուցակներն եմ նայել, որ 90-ական թվականներից մարդ կա մահացած, ընտանիքով էստեղ չեն, բոլորին գրել են ընտրացուցակների մեջ: Ալեքսանդր Առուստամյանի տան վրա գրանցված են 5 հոգի, որոնք էստեղ չեն դեռեւս կռվի ժամանակվանից: Մեկն էլ որ մահացած ու Պադմասկովում թաղված ա, իրա անունն էլ կա՝ Գյուլնարա Առուստամյան, կամ Մանուկ Պողոսյան կա, որը Պարսկաստանում ա թաղված: Մենակ տեսնեք, թե ինչքան անճշտություններ կան, ուղղակի ամոթ ա»,-նշեց մեր զրուցակիցը՝ խնդրելով իր անունը չհրապարակել:




Լրահոս