«Ոչ էլ էդքան TV-ներով ելույթներ եմ ունենում, հասկանում ես, որովհետեւ իմ պետքությունը չունեն ուղղակի: Եթե նկատել ես` ոչ էլ քլիփներ ունեմ: Ամեն երգիչ իր յուրօրինակ ձեռագիրն ունի, թե հիմի ինչ ոճ ա, թե ինչ ձեւ ա, էտի արդեն էական չի: Արվեստը արվեստ ա»:
Այն, որ եթերը Թաթուլ Ավոյանի նման ռաբիս երգչի «պետքությունը» չունի, ամենեւին էլ այդպես չէ: Համենայնդեպս, հայկական եթերից նման տպավորություն դժվար է ստանալ: Նախկինում հայտնի ԱԼՄ-ի եթերի ամենադաժան քննադատներն այսօր ռաբիս երգիչների «նվնվոցներով» «գումար են աշխատում»: Նույն Հրանտ Թոխատյանը կամ նրա կալիբրի արվեստագետները դժգոհում էին, որ եթերի որակն ընկել է, մարդկանց միայն ռաբիս է հրամցվում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում այսօր. գրեթե բոլոր հեռուստաընկերություններն աշխատում են ԱԼՄ-ի ոճով. ռաբիսը թագավորում է ամենուր: Իսկ ռաբիսի արքաներից Թաթուլն էլ սրտնեղում է, թե իր «պետքությունը» չունեն: