Հոկտեմբերի 12-ին է ծնվել օպերային երգիչ Լուչիանո Պավարոտին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1935 թվականի հոկտեմբերի 12-ին է ծնվել իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ-տենոր Լուչիանո Պավարոտին: Վերջինս իտալական օպերայի տենոր լինելով հանդերձ` մեծագույն հաջողություններ է գրանցել նաև փոփ-երաժշտության բնագավառում `դառնալով բոլոր ժամանակների կոմերցիոն առումով ամենահաջողակ տենորներից մեկը: Ի շնորհիվ իր ձայնի տոնի որակի և գեղեցկության, որը հատկապես նկատվում է վերին ռեգիստրներում` երգիչը 20-րդ դարի լավագույն տենորներից մեկն է:

Պավարոտին իր երաժշտական կարիերան սկսել է 1961  թվականին Իտալիայում որպես տենոր, և եզրափակել է այն «Nessun dorma» ներկայացմամբ 2006 թվականի Թուրինի Ձմեռային օլիմպիադայի ժամանակ:  Երգիչն իր հաջողության գագաթնակետին է հասել բել կանտո օպերաների ժամանակ, ինչպես նաև Վերդիի «Աիդա», «Ջակոմո», «Պուչչինիի Բոհեմ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ» ստեղծագործություններում խաղացած դերերի ժամանակ։

Աշխարհահռչակ երգիչը մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 2007 թվականի սեպտեմբերի 6-ին։




Լրահոս