ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի քիչ ավելի մեծ տարիքում հասկացա, որ երգիչը երգում է, ու մարդիկ գալիս են նրան լսելու: Այսինքն` այդքան մարդ գալիս է` մի հոգու լսելու: Երբ սկսեցին ինձ ծափահարել, լավ խոսքեր ասել, ոգեւորվեցի ու սկսեցի բեմի վրա, ժողովրդի մեջ հետեւել երգիչների պահվածքին»:

Արամե eritasard.am

Երգիչ Արամեի կյանքի էվոլյուցիան հետաքրքիր ընթացք է ունեցել. նա ավելի մեծ տարիքում բեմ է բարձրացել, երգել է, հետո հասկացել, որ ինքը երգիչ է, ու երգիչ լինելն ահագին լավ բան է: Եւ երբ համոզվել է, որ լավ բան է, սկսել է երգել, քանի որ տեսել է, որ երգիչներին բեմի ներքեւի հատվածից մարդիկ ծափահարում են: Ահա թե ինչպես են մարդիկ երգիչ դառնում: Իսկ մենք էլ կարծում էինք, թե երգիչը նույնպես մասնագիտություն է, եւ գոնե 7 նոտաների իմացությունը եթե ոչ պարտադիր, ապա գոնե ցանկալի նախապայման է հնչյուններ արտաբերելու համար: Ամեն դեպքում, հետաքրքիր էր պարզել, թե ինչպես Արամեն չդարձավ «կինոյի տղա», այլ դարձավ երգիչ:




Լրահոս