16-ամյա փախստական աղջիկը զոհվել է սպայս թմրանյութից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական Լուգանսկ քաղաքից փախստական Անաստասիա Շ.-ն մահացել է Կրասնոդարի մարզում՝ ծխախոտային խառնուդ օգտագործելու արդյունքում: Եվս չորս երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Երիտասարդների տարօրինակ պահվածքի մասին Արմավիր քաղաքի շենքերից մեկի շքամուտքում հայտնել է պատահական անցորդը:

Չորս տղաներն ու աղջիկն իրենց գռեհիկ են պահել: Դեպքի վայր են կանչել շտապ օգնության և ոստիկանության աշխատակիցներին: Սակայն երբ բուժաշխատողները դեպքի վայր են ժամանել, 16-ամյա Անաստասիան արդեն անգիտակից վիճակում է եղել: Նրան բուժօգնութուն ցուցաբերելու փորձերն ապարդյուն են անցել, և աղջիկը մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ:

Տուժածները խոստովանել են, որ սպայս են ծխել, տեղեկացնում է LifeNews-ը:




Լրահոս