Երևանի ու Խանտի-Մանսիյսկի միջև մտադրությունների հուշագիր է ստորագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Խանտի-Մանսիյսկի քաղաքապետ Վասիլի Ալեքսանդրովիչ Ֆիլիպենկոյի հետ:

Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձրէգնահատելԵրևանիու ՌԴ քաղաքների, ինչպես նաև վարչական շրջանների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերություններն ու դրանց ընդլայնման հնարավորությունները. «Երևանը բաց և պատրաստակամ է նոր կապեր հաստատելու և հընթացս դրանք գործնական փուլ տեղափոխելու հարցում: Ուրախ եմ, որ Երևան կատարած Ձեր այս այցը կլինի նաև գործնական տեսանկյունից արդյունավետ, և ստորագրվելիք  մտադրությունների հուշագիրը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Նաև համոզված եմ, որ այն մեզ արդյունավետ և ակտիվ փոխգործակցության հնարավորություն կտա ու արդեն առաջիկայում կկարողանանք քննարկել համատեղ կոնկրետ ծրագրեր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Վասիլի Ֆիլիպենկոն, շնորհակալություն հայտնելով հրավերի, ինչպես նաև ընդունելության համար, որը, իր հավաստմամբ, ավելի քան բարեկամական մթնոլորտում է անցնում, շնորհավորել է Երևանի 2796-րդ տարեդարձը, ապա կիսվել մայրաքաղաքի մասին իր տպավորություններով ու վերահաստատել է Երևանի հետ համագործակցության հարցում իրենց ցանկությունն ու շահագրգռվածությունը:

«Մեզ համար կարևոր է Երևանի պես գործընկեր ունենալը՝ հատկապես հաշվի առնելով, որ Խանտի-Մանսիյսկը ինքնավար շրջանի կենտրոնի կարգավիճակ ունի, և քաղաքի զարգացման ու կապերի ընդլայնման գործում առանձնահատուկ ներդրում ունեն տեղի հայերը: Վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մեր քաղաքներն իսկապես փոխշահավետ համագործակցություն կծավալեն բազմաթիվ ոլորտներում»,- նշել է Վասիլի Ֆիլիպենկոն` հավելելով, որ առաջին անգամ Երևանում գտնվելով՝ իսկապես տպավորված է:




Լրահոս