Ֆուտբոլի Հայաստանի եւ Սերբիայի հավաքականների միջև այսօր տեղի ունեցավ Եվրո-2016-ի ընտրական խաղը, որն ավարտվեց ոչ ոքի` 1-1 հաշվով:
Հանդիպման առաջին խաղակեսում սերբերն առավելություն և ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր:
Սակայն երկրորդ կեսի 73-րդ րոպեին ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը գրավեց սերբերի դարպասը և առաջ մղեց մեր ընտրանուն: Մեր հավաքականը հիանալի հնարավորություն ուներ հաշիվը կրկնապատկելու, սակայն Պիզելլին չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը: 89-րդ րոպեին Տոշիչը հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Եվրո-2016, երկրորդ տուր, I խումբ
Հայաստան – Սերբիա՝ 1:1
Ռոբերտ Արզումանյան, 73 – Տոշիչ, 89