ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Դաշնակցությունը թուրքական ապրանքները բոյկոտում է նույնիսկ հեռավոր Ավստրալիայից: Մի երկիր, որ հազիվ թե Թուրքիաի հետ առեւտրային հարաբերություններ ունենա, եւ որտեղ հայ համայնքն այնքան փոքրաթիվ է, որ նրա կողմից որեւէ երկրի արտադրանքը մերժելը ոչինչ չի փոխի ո՛չ Թուրքիայի եւ ո՛չ էլ Ավստրալիայի համար:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, եթե հասարակական կազմակերպությանը պատկանող մեքենան վաճառքի է հանվել, ապա այդ դեպքում վաճառքի գումարի 20%-ը պետք է տրվի պետությա՞նը: Կխնդրեի պատասխանել, արդյո՞ք կա նման բան եւ ի՞նչ տոկոսային հարաբերակցությամբ:

Արման Հարությունյան (30 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի համաձայն` 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք չունեցող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, այդ թվում՝ հիմնարկները, օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները:
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առեւտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:
Եթե գրությունում նշված դեպքում հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում առեւտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով, ապա այդ կազմակերպությունն օրենքի 3.1 հոդվածի համաձայն կհամարվի ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող: Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20%` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:
Ինչ վերաբերում է շահութահարկին, ապա հասարակական կազմակերպությունները համարվում են շահութահարկ վճարող, եւ միակ առանձնահատկությունը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված է օրենքի 8-րդ եւ 11-րդ հոդվածներով (հարկման առումով ոչ առեւտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), եւ ծառայությունները չեն դիտվում եկամուտ, իսկ այդ անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը չեն համարվում ծախս:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում առեւտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով, ապա նա վաճառքի գումարի 20%-ը պետք է վճարի պետությանը:

 

 

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ հանրակրթական դպրոցներում ծնողները որոշակի գումար են վճարում գրքերի համար: Կցանկանայի տեղեկանալ՝ արդյո՞ք նպաստառու ընտանիքների երեխաների համար սահմանված են որոշակի արտոնություններ, եւ եթե՝ այո, ապա նրանց անվճա՞ր պետք է տրամադրվեն գրքերը:

Սալիմ Խաչատրյան (68 տարեկան, ինժեներ-մեխանիկ, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ կազմվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ցուցակ, որը հաստատվում է մանկավարժական եւ ծնողական խորհուրդների համատեղ նիստում: Նշված ցուցակում ընդգրկված երեխաներին տրամադրում են անվճար կամ որոշակի զեղչով դասագրքեր:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ սոցիալապես անապահով ընտանիքները կարող են օգտվել իրենց համար սահմանված արտոնություններից, սակայն, ինչպես տեսնում ենք, ԿԳՆ-ն որոշակիություն եւ կոնկրետություն չի մտցնում: Մասնավորապես, ամեն ինչ գցում է դպրոցների տնօրինության վրա, որոնք ինչպես ուզում, այնպես էլ տնօրինում են, իսկ արդյունքում նման ընտանիքները, որոնք նպաստ են ստանում եւ միեւնույն ժամանակ զոհվածի ընտանիք են, վճարում են գրքերի գումարները: Այս ամենից հետո մեզ մնում է միայն հիշեցնել ԿԳ նախարարի խոսքերը՝ յուրաքանչյուր պետություն ինքն է հղկում իր ազգային դպրոցի դիմագիծը:




Լրահոս