ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մայրս ցանկանում է մի քանի ամսով գնալ Հունաստան, բայց նշեմ, որ անպայման վերադառնալու է: Պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարումը կդադարեցվի՞, եթե նա ժամանակավորապես բացակայի Հայաստանի Հանրապետությունից:

Դավիթ Հակոբյան, 48 տարեկան, մեխանիկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ: Հայաստանից ժամանակավորապես բացակայելու կամ Հայաստանից ընդմիշտ մեկնելու դեպքում պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարումը չի դադարեցվի: Անձն իր պարտադիր կուտակային կենսաթոշակը կստանա՝ անկախ Հայաստանում ֆիզիկապես գտնվելու հանգամանքից: Անձը կարող է լիազորել այլ անձանց իր փոխարեն ստանալու պարտադիր կուտակային կենսաթոշակը, ապահովագրական ընկերությանը հայտնել արտերկրում իր բանկային հաշիվը, որին կփոխանցվի պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարը: Վերջինիս դեպքում կենսաթոշակառուն կվճարի արտերկրի բանկային հաշվին պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարը փոխանցելու հետ կապված ծախսերը:

 Սոցիալական ապահովության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ  կլիներ, եթե կենսաթոշակառուին հատկացվող գումարի տրամադրումը դադարեցվեր: Ի վերջո, մարդն ընդամենը մի քանի ամսով է նախատեսում Հունաստան մեկնել: Հետաքրքիր է, որ ցանկության դեպքում հնարավոր է՝ ստանալիք գումարը փոխանցվի նաեւ վերջինիս բանկային հաշվին, թեեւ  թոշակառուին վճարվող չնչին գումարը հազիվ թե Եվրոպայում գնումներ անելու հնարավորություն տա նրան: Մի քանի հազար դրամով, բնականաբար, Եվրոպայում ոչինչ անել հնարավոր չէ:




Լրահոս