Հպարտ եմ մեր տղաներով. Յ. Մովսիսյանն ու Հ. Մխիթարյանը՝ խաղի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Սերբիա խաղից հետո (1:1), համացանցի իրենց էջերում կիսվել են տպավորություններով խաղին չմասնակցած Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հպարտ եմ մեր ազգային թիմով: Թիմակիցներս հաղթողի հոգեբանություն ցուցաբերեցին ու արժանի են հարգանքի: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիչ Բերնար Շալանդին: Բոլորս ամբողջովին հավատում ենք քեզ, մարզի´չ: Պատրաստվենք ճամփորդությանը դեպի Ֆրանսիա: Առա´ջ, Հայաստան»:

Իսկ Յուրա Մովսիսյանը գրել է. «Հպարտ եմ մեր տղաներով, ովքեր անհավանական ջանքեր գործադրեցին»:




Լրահոս