«Էրեբունի-Երևան-2796 » տոնակատարության 2-րդ օրը մեկնարկել է ջրցան մեքենաների տոնական շքերթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկել են  վաղ առավոտյան՝ Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղի ունեցած ջրցան մեքենաների ավանդական դարձած տոնական շքերթով: Փողոցները մաքրվել ու լվացվել են հատուկ զարդարված ջրցան մեքենաներով: Օրվա տրամադրությանը համահունչ՝  մեքենաների տոնական երթը քաղաքի կենտրոնական փողոցներում յուրօրինակ շքերթի է վերածվել, որով էլ, ըստ էության տրվել է  «Երևան, իմ տուն»  կարգախոսով  «Էրեբունի-Երևան-2796» հիմնական տոնակատարության մեկնարկը։  Փողոցների լվացման աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկա։




Լրահոս