Ժողովուրդ. Փուչիկների դեպքից հետո Կարեն Ավագյանին չե՞ն զրկի պատգամավորական մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը փորձել է Աժ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանից պարզել` արդյոք նա իր մեղքի բաժինը չունի մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի մեջ, և ընդհանրապես, հնարավո՞ր է` պայթյունի հետևանքով պատգամավորի մանդատ չստանա: “Ես չեմ կարծում, որ դա որևէ առնչություն ունի իմ անձի հետ”,- հավաստիացրել է Ավագյանը: Թերթի տեղեկությունների համաձայն` օրերս փուչիկների մեջ գազ լցնող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները կանչվել են ՀՀ ոստիկանություն: Պարզվել է, որ այդ կազմակերպությունը նման գործունեությամբ զբաղվելու արտոնագիր չունի: Ոստիկանության հասարակայնությւսն հետ կապերի և լրատվության վարչության պետ Մշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ փուչիկներ տեղափոխող և պայթեցնող անձինք հայտնի են, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով` այդ տեղեկությունը դեռևս չի հրապարակվի:




Լրահոս