Armenian text to speach

Ժողովուրդ. Վարչապետը փախավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ Հաղթանակ զբոսայգում Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառման ավարտից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում էր արագ քայլերով հեռանալ, նրան մի տիկին մոտեցավ ու պահանջեց իրեն վերադարձնել Խնայբանկ-ում ներդրած ավանդը: Վարչապետը ստիպված եղավ մի քանի վայրկյան լսել տիկնոջը, քանի որ նա շատ վրդովված էր և չէր թողնում Սարգսյանը տեղից շարժվի: Ինչո՞ւ չեք տալիս ավանդները, մեռնենք գնանք, բա էտի ո՞նց ա լինելու, դիմումներ եմ տվել, 7 հազար ռուբլի փող կա, որը չեն վերադարձնում, ես միայնակ, անժառանգ կին եմ,-նշեց տիկինը, ում վարչապետը լսում ու ժպտում էր: Հռիփսիմե Ավագյան ներկայացած տիկինն ասաց, որ բոլոր ատյաններին դիմում է գրել, բայց արդյունք չկա: Վարչապետին փորձեց փրկել նրա շուրջ հավաքվածներից մեկը` ասելով, թե ավանդների մենաշնորհը պատկանում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, և պետք է նրան դիմել: Իսկ վարչապետը տիկնոջը խորհուրդ տվեց մոտենալ իր մամլո խոսնակ Արամ Անանյանին ու հեռացավ:




Լրահոս