Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 7-րդ մուտքի 5-րդ հարկում գազատար խողովակից առկա է արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 84 բնակարան մտնող գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը և դադարեցրել արտահոսքը:
Գազի արտահոսք բնակելի շենքում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ