Օբաման կողմ է միասեռ ամուսնություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բարաք Օբաման առաջին անգամ հայտարարել է, որ կողմ է միասեռ ամուսնություններին: Նա այդ հայտարարությունն արել է Ամերիկյան ABC հեռուստաընկերության եթերում, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի նմանատիպ հայտարարությունից մի քանի օր անց: “Միասեռ ամուսնությունների վերաբերյալ մասնակի երկմտանք ունեի, որովհետև կարծում էի, որ քաղաքացիական միավորումները բավարար էին: “Ամուսնությունը” շատ մարդկանց կրոնական և սովորույթային ինչ-որ բաներ է հիշեցնում: Սակայն հիմա, մտածում եմ, միասեռ զույգերը կարող են ամուսնանալ”,- ասել է նա:
Նա պատմել է, որ իր աղջիկները` Մալիան և Սաշան, ունեն ընկերներ, որոնց ծնողները նույն սեռից են: “Նրանք չեն ընդունում երբ իրենց ընկերների ծնողներին այլ կերպ են ընդունում: Դա նրանց համար անտրամաբանական է”,- պատմել է նա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այս հայտարարությունը ամերիկացի միասեռականների շրջանում ուրախության պատճառ է դարձել: Միասեռականների իրավունքները պաշտպանող իրավապաշտպան խմբերն արդեն հայտարարել են, որ Օբաման այդ հայտարարությամբ նոր պատմություն է կերտում:




Լրահոս