
Մայիսի 9-ին Շվեդիայի Ռիքսդագը՝ խորհրդարանը, մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի միջնորդագիրը-, այս մասին հայտնում է armeniska.se-ն:
Անցած տարի ի դեմս Մեհմեթ Կապլանի՝ Կանաչների կուսակցության կողմից ներկայացված շարժում\\ կոչ էր անում, որ Շվեդիան ակտիվորեն ներգրավվի Արցախի համակարտության կարգավորման գործընթացում` պահանջելով ,օկուպացված ադրբեջանական տարածքից անհապաղ և անվերապահ դուրս բերել հայկական բոլոր զինված ուժերը, իսկ միջազգային կազմակերպություններից ` աշխատել ,Ադրբեջանի տարածքային սահմանների կազմում Լեռնային Ղարաբաղի հայ փոքրամասնության ապահովությունը, անվտանգությունը և ինքնավարությունը երաշխավորելու ուղղությամբ:
Փոխարենը խորհրդարանը ընդունել է բանաձև, որում ասվում է. ,Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հարկավոր է խաղաղ լուծում, և կա խնդրի լուծման մեխանիզմ: Դա Մինսկի խմբի պարտականությունն է: