Մեքսիկական Խալիսկո նահանգում հայտնաբերվել է 15 մարդու մարմին ,- հաղորդում է BBC-ն։ Մարմինները հայտնաբերվել են երկու մեքենաների մեջ` Չալապա լճի մոտ, որը զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից է։Մարմինների հետ հայտնաբերվել է մի գրություն, որի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում։
Ոստիկանությունից հաղորդել են, որ մարմիններն այն աստիճան անճանաչելի են, որ նույնիսկ դժվար է պարզել զոհվածների սեռը։