ԴԻ ԿԱՊՐԻՈՆ «ՕՍԿԱՐ» ՉՍՏԱՑԱՎ
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցավ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը՝ «Օսկարը»: Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան «Տարվա լավագույն ֆիլմ» ճանաչեց Սթիվ ՄքՔուինի «12 տարվա ստրկություն» ֆիլմը, որը պատմական դրամա է: Բեմահարթակ էին դուրս եկել բոլորը, ովքեր մասնակցել են ֆիլմի ստեղծման աշխատանքներին՝ ներառյալ Բրեդ Փիթը, ով կինոնկարում խաղացել է փականագործի ոչ մեծ դեր ու նաեւ դարձել ֆիլմի պրոդյուսերը։
Ֆիլմի ռեժիսոր ՄքՔուինն իր ելույթում ասաց. «Ես նվիրում եմ այս մրցանակը բոլորին, ովքեր գիտեն, թե ինչ է ստրկությունը»։ ՄքՔուինը, ում միջազգային մամուլում հաճախ համարում են ժամանակի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկը, նվաճել է Կաննի եւ այլ հեղինակավոր կինոփառատոների մրցանակներ։ Մասնավորապես, 1999 թվականին արժանացել է Թերների, 2008-ին՝ «Ոսկե տեսախցիկ», 2009-ին եւ 2014-ին՝ BAFTA-ի մրցանակներին։ Ընդ որում, նա ոչ միայն կինոռեժիսոր է, այլ նաեւ սցենարիստ։ ՄքՔուինը ծնվել է Գրենադայից արտագաղթած էմիգրանտների ընտանիքում եւ երիտասարդ տարիքում ճանաչում է ձեռքբերել որպես նկարիչ: Հիշեցնենք, որ Բեն Աֆլեքի՝ անցյալ տարի «Օսկար»-ի արժանացած «Արգո օպերացիան» ֆիլմի հաղթանակում շատերը՝ մասնավորապես Իրանը քաղաքական ենթատեքստ էին տեսել։
Սակայն «Տարվա լավագույն ռեժիսոր»-ն այդուհանդերձ այլ է` կինոակադեմիան այս տարի այդ անվանակարգում մրցանակի արժանի է համարել Ալֆոնսո Կուարոնին` «Ձգողականություն» ֆիլմի համար:
«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել Մեթյու Մակկոնեհիին` «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմի համար: Ի դեպ, միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցները հեգնանքով հիշեցնում են, որ այդպես էլ իրականություն չի դառնում Լեոնարդո Դի Կապրիոյի՝ օսկարակիր դառնալու վաղուցվա երազանքը, ում հաղթանակը հերթական անգամ կանխատեսում էին, բայց… Հիշեցնենք, որ դերասանը մրցանակի էր ներկայացվել նաեւ Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» հայտնի եւ աղմուկ հանած կինոնկարում դերակատարման համար։ Ժամանակին բազմաթիվ մրցանակների արժանացած «Տիտանիկ» կինոնկարից էլ նրան ոչինչ բաժին չհասավ։ Ամեն դեպքում դերասանը հույսը չի կորցնում։
«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Քեյթ Բլանշեթը` «Ժասմին» ֆիլմի համար: Քեթրին Էլիս (Քեյթ) Բլանշետը ավստրալիական թատրոնի եւ կինոյի դերասանուհի է, նրան մեծ ճանաչում են բերել «Ելիզավետա» (1998, ստացել է BAFTA եւ «Ոսկե Գլոբուս» լավագույն կանացի դերի համար), «Ավիատոր» (2004, «Օսկար» եւ «Բաֆտա» երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար) ֆիլմերը ու «Մատանիների տիրակալը» եռագրությունը։
Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ջարեդ Լետոն` «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմի համար: Նա ամերիկացի երգիչ եւ երգահան Է, «30 Seconds to Mars» ռոք խմբի անդամ։ Ուսանողական տարիներին գրել է սցենար եւ խաղացել գլխավոր դերերից մեկը իր՝ «Լացող ցնծություն» ֆիլմում։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Ցանցառներն ու գժերը», «Ինչպես ստեղծել ամերիկյան վերմակ», «Պրեֆոնտեյն», «Կարմիր բարակ գիծը» եւ այլն։
«12 տարվա ստրկություն» ֆիլմը եւս մեկ մրցանակի է արժանացել. «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Լուպիտա Նյոնգոն, ով խաղացել է այդ ֆիլմում:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Սառած սիրտ» ժապավենը:
Իսկ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակը կուղեւորվի Իտալիա. հաղթող է ճանաչվել իտալական «Մեծն գեղեցկություն» ժապավենը: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Հայաստանում էլ կան «Օսկար»-ի ձգտող ռեժիսորներ, նրանցից հիշենք թեկուզ Վիգեն Չալդրանյանին, ով ժամանակին աղմուկ հանած «Քրմուհին» կինոնկարի ռեժիսորն էր, գլխավոր դերակատարներից մեկը… Հույս ունենանք, որ մի օր էլ հայկական կինոն մրցանակակիր կդառնա՝ չնայած հայ ռեժիսորներից ոմանք ընդհանրապես չեն հավանում «Օսկար»-ն ու օսկարակիր կինոնկարները։ Գուցե, ինչպես ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ, իսկ գուցե նրանք կինոյից շատ ավելի լավ են հասկանում…
ՄԵԾ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԵՆՔ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցչի՝ Արամ MP3-ի երգն արդեն հայտնի է։ Վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014»-ը տեղի կունենա Դանիայում՝ Կոպենհագենի «B&W Hallerne» համերգասրահում: Արամ MP3-ի ելույթը նախատեսվում է մայիսի 6-ի կիսաեզրափակիչ փուլում։
Տեսահոլովակի նկարահանման, ինչպես նաեւ ընդհանուր նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զրուցեցինք «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ, ով, մասնավորապես, ասաց. «Գրեթե բոլոր երկրներն արդեն երգիչներին ու երգերն ընտրել են։ Բացի մեզանից, երգը դեռեւս չեն ներկայացրել Ադրբեջանը, Վրաստանը, իսկ Ռուսաստանը երգչին էլ չի ներկայացրել։ Դիտելով ներկայացված երգերը՝ համոզվում ենք, որ մենք լավ հանդես գալու մեծ շանսեր ունենք. այդքան ցայտուն, ակնհայտ հաղթանակող երգեր, դեմքեր դեռ չկան։ Մինչեւ մարտի 17-ը վերջնականապես հայտնի կլինեն մասնակից երկրները, երգերը եւ երգիչները։ Իսկ մինչեւ մարտի 15-ը մեր երգը տեսահոլովակի տեսքով կթողարկվի։ Հիմա ընթանում են դրա նկարահանման աշխատանքները: Մենք շատ ակտիվ ենք պահում Արամ MP3-ի բոլոր սոց. կայքերը, որտեղ ամեն օր հայտնվում են նորություններ, ինտրիգներ՝ կապված երգի, տեսահոլովակի, իր հետաքրքրությունների հետ»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` նկարահանումները Հայաստանո՞ւմ են կատարվում, ովքեր են «բեք վոկալիստները» եւ արդյոք տեսահոլովակում հայկական գործիքներ հնչելո՞ւ են:
«Նկարահանումներն արտասահմանում կատարելու մտադրություն կար, բայց, հաշվի առնելով ժամանակի սղությունը, այդ աշխատանքներն իրականացվում են Հայաստանում։ Իսկ ժամանակն էլ կօգտագործենք բեմադրությունը եւ այլ հարցեր ավելի լավ նախապատրաստելու համար։ Նկարահանում ենք բազմաթիվ ֆոտոշարքեր, հարցազրույցներ արտասահմանի, տարբեր ազդագրերի, կայքերի համար։ Ինչ վերաբերում է բեք վոկալիստներին, հայկական երաժշտական գործիքներին, ապա դրանց մասին հայտնելու, գաղտնիքը բացելու իրավունք չունեմ։ Թեեւ` դա մեր հեռուստադիտողին ամենից շատ հետաքրքրող փաստերից մեկն է»,- պատասխանեց մեր զրուցակիցը։
«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում «Վիտամին» ակումբի Արմուշն ասել էր, որ ակումբի տղաներով ամեն կերպ աջակցելու են իրենց ընկերոջը, գնալու են «Եվրատեսիլ»։ Գ. Գասպարյանը նույնպես գիտեր այդ մասին եւ հավելեց. «Այո՛, տղաները հսկայական տուրնե են նախապատրաստում, ամեն կերպ ցանկանում են աջակցել, ոգեւորել Արամին»։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԴԵՄ ԵՆ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆԸ
Գառնու տաճարի մոտակայքում սրճարան կառուցելը հարուցել է հասարակական լայն շրջանակների դժգոհությունը: Շինաշխատանքները դադարեցնելու նպատակով օրեր առաջ մի խումբ ակտիվիստներ մեկնել էին տաճար՝ փորձելով խոչընդոտել շինաշխատանքների իրականացումը:
«Ժողովուրդ»-ի hետ զրույցում «Արորդիների Ուխտ»-ի գերագույն մեհենական խորհրդի նախագահ, քուրմ Գագիկ Հայրապետյանը եւս դեմ է սրճարանի կառուցմանը: Շինաշխատանքները ժամանակավորապես՝ 5 օրով, դադարեցվել են: Ավելացնենք, որ իրավապահները ոստիկանության բաժին էին տարել ակտիվիստ Եղիա Ներսիսյանին ու Գեւորգ Չախալյանին՝ պատճառաբանելով, որ նրանք աղտոտել են Մշակույթի նախարարության մուտքը՝ Գառնիից բերած ավազով: Ավելի ուշ տեղեկացանք, որ ոստիկանությունն ազատ է արձակել ակտիվիստներին:
Ըստ Գագիկ Հայրապետյանի՝ սրճարանի փոխարեն իրենք առաջարկել են կառուցել թանգարան: «Արդեն գտել ենք հովանավորներ, որոնք պատրաստ են ֆինանսապես աջակցել, որ թանգարանը ստեղծվի: Բնականաբար, կառույցը պետք է ստեղծվի տաճարի տարածքից դուրս՝ ճիշտ տեղում: Թանգարանում կցուցադրվեն Գառնիում հայտնաբերված գտածոները, որոնք պահեստներում թափված են»,-եզրափակեց Գագիկ Հայրապետյանը: