ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Մյասնիկյանի արձանի պատվանդանի մոտ

Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանի որդու եւ մի շարք այլ ակտիվիստների հետ միասին Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված ակցիա էին կազմակերպել եւ գիշերել Մյասնիկյանի արձանին հարող տարածքում: Հաջորդ օրը` վաղ առավոտյան, նրանք արձանի մոտ տեղադրել են մարտիմեկյան ոճրագործության զոհերի անունները կրող ցուցանակներ եւ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ դեպքերում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն իրավասություն ունի անձին լրացուցիչ հետազոտման ուղեգրելու: Եվ խնդրում եմ ասեք, ե՞րբ է անձի հաշմանդամության սահմանման սկիզբը հաշվվում:

Լարիսա Եղոյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը կարող է լրացուցիչ ուղեգիր տրամադրել.
ա) ախտորոշման ճշտման, բ) հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, գ) ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտելու, դ) ինչպես նաեւ անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: (Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետ):
Անձը համարվում է հաշմանդամ` հանձնաժողովում անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրվանից սկսած: Անձը համարվում է հաշմանդամ մինչեւ բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետ):
ՀՀ ԱՍՀՆ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատելի է, որ վերջին շրջանում շատ են դիմում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով հաշմանդամության խումբ ձեռքբերելու համար՝ արդյունքում գոնե մի քանի կոպեկ թոշակ ստանալու ակնկալիքով:

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ կազմակերպություն, որն իրականացնում է բեռնափոխադրում: Նշեմ, որ տրանսպորտային միջոցները գրանցված են ՀՀ-ում: Կազմակերպությունը հանդիսանում է բացառապես հաստատագրված վճար վճարող: Խնդրում եմ ասեք, անհրաժեշտ է ադյոք ճանապարհային վճար վճարել, թե ոչ:

Արտակ Գաբրիելյան (36 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները: Նույն օրենքի 10.1-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարը ՀՀ տարածքում իրականացվող, ՀՀ-ից դուրս եկող կամ ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է՝ ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ նույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով: Հաստատագրված վճարները եւ ճանապարհային վճարները գործում են առանձին եւ մեկը մյուսով պայմանավորված չեն: Ընդ որում, ճանապարհային վճար նախատեսված է միայն 20 եւ ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար:
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, նման պարագայում երկու վճարներն էլ` ե՛ւ ճանապարհային, ե՛ւ հաստատագրված, գործում են: Այս դեպքում մնում է ստուգել բեռնատարների քաշը, որից հետո պարզ կլինի՝ ճանապարհային վճարի անհրաժեշտություն կա, թե ոչ:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, աշխատողների զինվորական հաշվառումը գործատուի մոտ ընդհանրապես ո՞ւմ կողմից է իրականացվում, ո՞վ է իրավասու վերջինիս իրականացման համար:

Տիգրան Մկրտումյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառման կարգ»-ի մասին N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 19-րդ կետին, ըստ որի՝ քաղաքացիների զինվորական հաշվառման գործընթացը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, գործատու կազմակերպություններում եւ ուսումնական հաստատություններում իրականացվում է համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով:
Փաստորեն, վերը նշվածից հետեւում է, որ քաղաքացիների զինվորական հաշվառման գործընթացը (որ աշխատողը (կառուցվածքային ստորաբաժանումը) եւ ինչպես պետք է իրականացնի այն) անհրաժեշտ է կանոնակարգել կազմակերպության ղեկավարի կողմից ընդունված ներքին իրավական ակտով` հրամանով: Այսինքն` ձեր կոնկրետ հարցադրմանը, թե ով պետք է անմիջականորեն կատարի զինվորական հաշվառմանն առնչվող գործառույթները` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում է գործատուի կողմից ընդունված հրամանով: Եթե ձեր կազմակերպությունում նման հրաման չկա, ապա փորձեք ձեր ղեկավարության մոտ բարձրաձայնել այդ հարցը:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ մեզ դիմած քաղաքացու կազմակերպությունում զինվորական հաշվառման գործառույթներն՝ առանց որեւէ խնդրի կիրականացվեն եւ տնօրենի մոտ հարցեր բարձրացնելու անհրաժեշտություն չի առաջանա:

 




Լրահոս