
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր առավոտյան երկու պայթյում է տեղի ունեցել, որից հետո փոխհրաձգության ձայներ են լսվել,- հաղորդում է RIA Novosti-ն: Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ: Թաղամասը փակված ոստիկանության աշխատակիցների կողմից: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ աշխատանքի էին գնում, երեխաները՝ դպրոց: Հնարավոր զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում: Այս պահին դեռ շարունակում պայթյունի վայրից ծուխ երեւալ: