ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Էջմիածին քաղաքում

Երեկ Սերժ Սարգսյանն Էջմիածնում մասնակցել է քաղաքի տոնի՝ 2699-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին: Ս. Սարգսյանին ուղեկցել են ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ, պաշտոնաթող գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը: Ինչպես երեւում է՝ նրանց տրամադրությունը շատ բարձր է, կարծես թե Ս. Սարոյանի վերջին հայտարարությունը, երբ ՀՀԿ-ականներին կոչ արեց մի անգամ «տղամարդավարի» քվեարկել, վատ «հետեւանքներ» չի ունեցել:

 

 

ՀԱՐՑ. Հունվարին գնել եմ ավտոմեքենա: Օրեր առաջ ինձ հարկայինից կանչեցին՝ պարզաբանելու` ումից եւ որքանով եմ գնել ավտոմեքենան: Կցանկանայի պարզել՝ այսուհետ որեւէ իրավական կամ դրամային պահանջ հարկային տեսչությունը կարո՞ղ է ունենալ ինձ հետ: Բացի այդ, ե՞րբ եւ ի՞նչ օրենքով են սահմանվել նման հարկեր:

Աշոտ Սարգսյան (25 տարեկան, մշակութաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի բ ենթակետի համաձայն` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Տեղեկացնում ենք նաեւ, որ 19.02.2009թ. ՀՀ կառավարության «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը եւ ժամկետները սահմանելու մասին» N199-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն` ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով, մինչեւ գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իր բնակության (հաշվառման) վայրի հարկային տեսչություն է ներկայացնում ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձեւի:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 08.12.2010թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության կիրառման մասին» N25 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի համաձայն` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկվում է լրիվ արժեքով՝ հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67 տոկոս հարկի հաշվարկային դրույքաչափը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործարքների մասով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը պետք է որոշվի նշված օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերին համապատասխան որոշվող հարկվող շրջանառության նկատմամբ 20% դրույքաչափ կիրառելու միջոցով:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը, մեղմ ասած, խրթին է եւ տարատեսակ մեկնությունների տեղիք կարող է տալ: Մինչդեռ սա այն հարցերից է, որոնց վերաբերյալ հանրությունը հանգամանորեն իրազեկվելու կարիք ունի:

 

 

 

ՀԱՐՑ. 2014թ. հուլիսի 2-ին ընդունվել եմ աշխատանքի, երբ արդեն 2 ամսական հղիություն է ինձ մոտ եղել, իսկ նոյեմբերին դեկրետի եմ անցնում: Ես իրավունք ունե՞մ ստանալու դեկրետային 140 օրվա գումարը: Նշեմ, որ աշխատավարձս 70.000 դրամ է, այդ դեպքում որքա՞ն դեկրետային գումար կկարողանամ ստանալ, եթե ինձ օրենքով այն հասնում է:

Կարինե Վարդանյան (27 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաեւ հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` ՀՀ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. տվյալներով ՀՀ-ում նպաստ ստացող հղի կանանց թիվը 1037 է: Ավելացնենք, որ եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում եւ վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:




Լրահոս