
Վլադիվոստոկում 6-ամյա երեխան ընկել է 6-դ հարկից: Տատիկը, ում վստահած էր երեխային հետևելը, ևս ցած է նետվել: Երեխան ողջ է մնացել ու ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 64-ամյա թոշակառու կինը տեղում մահացել է: Քննիչների նախնական տվյալների համաձայն` հիմք կա ենթադրելու, որ երեխայի վայր ընկնելը մեծ կապ ունի նրա տատիկի հետ, ով կատարվածից հետո գրություն է թողել, թե ինքնասպանություն է գործում:
Դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են: