Վարդենիսում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողներից մեկը ներկայացել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վարդենիս քաղաքում 33-ամյա Արման Մանուկյանի սպանության մեջ կասկածվող 34-ամյա Սասուն Կարապետյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Ինչպես Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, միջադեպի մյուս մասնակիցների որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ ըստ վարդենիսցիների շրջանում պտտվող լուրերի՝ կրակողները եղել են Ա. Մանուկյանի հորեղբոր որդի Վահագնը  և ոմն Սասունը: Նշենք, որ Վարդենիսում այդ ազգը հայտնի է «մաշադու» անվամբ, որն աչքի է ընկնում կրիմինալ պատմություններով: Արման Մանուկյանի հարազատների փոխանցմամբ՝ վերջինս սպանվել է ինքնաձիգից արձակված կրակոցի հետևանքով:

Ա. Մանուկյանը հիվանդանոցում մահացել է: Նշենք, որ ըստ վարդենիսցիների՝ Արմանը և Վահագնը  զբաղվում են «չղջիկությամբ»՝ նրանք Սոթքից ոսկու  հանքանյութ են գողանում և գաղտնի վաճառում:




Լրահոս