
Թուրքիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմաօդային կայաններն Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:
Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը:
NBC հեռուսատեսության եթերում Ռայսն ասել է, որ Թուրքիան համաձայնել է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր ռազմակայաններն Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական օպերացիայի անցկացման համար սիրիական չափավոր ընդդիմության ուժերի պատրաստման գործում. հայտնում է BBC-ին: