“Հայոց Արծիվներ”.”Հայրենասիրությունը գաղափարախոսություններից
հզորագույնն է”Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2012 թվականը Հայոց Արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարել է Ազգային Բանակի տարի, և հունվարից մինչև դեկտեմբեր ,Հայոց Արծիվները Ազգային Բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման տեսքով:Հայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, երիտասարդների, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումը և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում, մայիսյան փառավոր հաղթանակների կապակցությամբ “Հայոց Արծիվներ” Կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ երեկ հյուրընկալվել էր ՊՆ 5-րդ բանակային կորպուս՝ շնորհավորելու և՛ ազգային բանակի 20-րդ տարեդարձը, և՛ մայիսյան փառավոր հաղթանակները: ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի 5 զորամասերի սպաների, ենթասպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց Ազգային Բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց և՛ Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի և մայիսյան փառավոր հաղթանակների կապակցությամբ: (Խոսք` Խաչիկ Ասրյան. ,Հայոց Ազգային Բանակի պատվարժա՛ն գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի՛ արծիվներ, հարգարժա՛ն լրատվամիջոցներ.Բազմաթիվ անգամ ես ելույթ եմ ունեցել ինձ հարազատ ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում և խոսքս միշտ սկսել եմ Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամներից. “Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառովե, ես ավելացնում եմ. “Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է. սերն ու պաշտամունքը առ Աստված, սերն ու պաշտամունքը հայոց պետականության, քո ընտանիքի, նահատակված և կենդանի հերոսների, քո նախնիների հանդեպ, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա՛ հայրենասիրությունը հայոց: Զորավար Նժդեհը շարունակում էր. “Բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը, լինել: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատվելի սպաներ, ենթասպաներ, զինվորներ: Այո՛, դուք եք, որովհետև դուք եք կարողանալու արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնել խղճներիդ և ասել. ,Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերիե, և այդ հաղթությունը դուք եք բերելու Ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: ,Հայոց Արծիվներե հայրենասիրական շարժումը 2012 թվականը հայտարարել է Ազգային Բանակի տարի` նվիրված Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձին, և 20 խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք է իրականացնում Ազգային Բանակի տարբեր զորամասերում, միջոցառումներ, որոնց գերնպատակն է բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի, հայ սպայի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հայ երիտասարդի, ընդհանուր առմամբ հայ հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումը և ազգային բանակի անգնահատելի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում: Այսօր նաև եռատոն է՝ Հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի տոն: ,Հայոց Արծիվներե հայրենասիրական շարժման և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ` Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի և եռատոնի կապակցությամբ: Միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր: Միշտ իմացեք, որ դուք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի, հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցեք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամենօրյա հնչվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նաև նրանց պարտվողական հոգեբանությունը: Միշտ գիտակցեք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ ոգին, հաղթանակած ոգին, արցախյան փառավոր հերոսամարտը, միշտ գիտակցեք նահատակված հերոսների շիրիմների առջև խոնարհվելու անհրաժեշտությունը և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ: Իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. ,Կեցցե՛ք դուք, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ հայոց Նախագահը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունըե):
Տոնական միջոցառման ընթացքում ,Լեռնահայաստանի Արծիվե ոսկյա հուշամեդալով պարգևատրվեցին զորամասերի սպաներ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին զորամասերի 60-ից ավել զինծառայողներ:Միջոցառումների շարքն ավարտվեց հայրենասիրական երգերի կատարմամբ:Հայոց Արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, ,Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահե կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 390-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 200 մասնաճյուղ-գրասենյակ Հայաստանի Հանրապետության 24 քաղաքային և 176 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:
“Հայոց Արծիվներ” հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով