Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել սոցիալապես անապահով խավերին ամսական մինչեւ 300 խորանարդ մետրի համար 100 դրամ սակագինը (1 խորանարդ մետրի հաշվով) եւս մեկ տարով երկարաձգելու մասին: Նշենք, որ գազի սակագնի սուբսիդավորում անապահով խավերի համար կառավարությունն իրականացնում է 2011 թ. ապրիլի 1-ից: Գազը հանրապետության բնակչությանը մատակարարվում է 132 դրամով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի ժամանակ նկատել է, որ սուբսիդավորման շնորհիվ սոցիալապես անապահով խավերը չեն զգացել գազի սակագնի բարձրացումը:
Գազի գինը կսուբսիդավորվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ