
Ռուսաստանի հայերի միությունն արդեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այդ նպատակով Հայաստանում է գտնվում միության նախագահ Արա Աբրահամյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ նաև Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուն:
Հարցին՝ լինելով խոշոր գործարար, ըստ իրեն ինչպե՞ս կանդրադառնա անդամակցությունը բիզնեսի ներկայացուցիչների վրա, նա պատասխանեց. «Ես Հայաստանում բիզնես չունեմ: Բիզնեսմենները, ովքեր աշխատում և ապրանք են արտահանում Ռուսաստան, պետք է ավելացնեն արտահանման ծավալները, և մեր Կառավարությունը պետք է անի հնարավորը, որ գործարարներն ավելի շատ արտահանեն»,- նշեց Ա. Աբրահամյանը:
Նա ընդգծեց, թե կան մարդիկ, ովքեր ուզում էին, որ Հայաստանն անդամակցի Եվրոպական միությանը, քանի որ այնտեղ դեմոկրատիա է, բայց ինքն ուսումնասիրել է և՛ ԵՏՄ-ի, և՛ ԵՄ-ի առաջարկած պայմանները և հասկացել, որ ԵՏՄ-ն ավելի լավ պայմաններ է առաջարկում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում