
Լոս-Անջելեսում գողության փորձ կատարելուց հետո ձերբակալվել է 29-ամյա մի տղամարդ:
Գլենդելի 31-ամյա բնակիչը բռնել է տղամարդուն, երբ վերջինս ներխուժել էր բնակարան տան երկրորդ հարկից: Տղամարդու անունն Արին Ղազարյան է: Տան տերը ոստիկանություն է կանչել: Հաղորդվում է, որ հայ երիտասարդը խնդրել է չանել դա՝ հայտարարելով, որ թմրամոլ է և խնդիրներ ունի: Դրանից հետո տղամարդը փախչել է տնից, սակայն որոշ ժամանակ անց ձերբակալվել է:
Ղազարյանն ազատ է արձակվել 50. 000 դոլար գրավի դիմաց: