Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախկին նահանգապետ Պավել Գուբարևն իր վրա կատարված հարձակումից հետո տեղափոխվել է հիվանդանոց. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Դեպքը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, Դոնեցկի ժողովրդական հանրապետության կողմից վերահսկվող տարածքում: «Նովոռոսիա» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը մեքենայի մեջ է եղել, որի վրա անհայտ անձինք կրակ են բացել» , – ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես հայտնել են Գուբարևի գլխավորած կազմակերպությունից, նա ծանր վիճակում տեղափոխվել է Դոնի Ռոստովի հիվանդանոցներից մեկը:
Նշվում է, որ այս պահին Գուբարևը գտնվում է անգիտակից վիճակում: