Երբ իմ դեմ ռինգ դուրս գաս, երկար չես ձգի. Շ. Բրիգսը` Վ. Կլիչկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի ծանր քաշային բռնցքամարտիկ Շենոն Բրիգսն ամեն գնով ցանկանում է մենամարտել ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ: Նա հայտարարել է, թե Կլիչկոյից սպառնալիքներ է ստացել:

«Ես մեծացել եմ ԱՄՆ-ի ամենավտանգավոր թաղամասերից մեկում: Մահը մշտապես կողքիս էր քայլում: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է ինձ վախեցնել, ապա նա սխալվում է, և ինքն է ցույց տալիս իր վախկոտությունը:

Հուսով եմ, այնուամենայնիվ, որ Կլիչկոն տղամարդ է եւ թույլ չի տա, որ իր փոխարեն իր երկրպագուհիները կռվեն: Դե՛, լուծիր Պուլևի հարցերը, իսկ այնուհետ ինձ հետ մենամարտիր: Երբ նախորդ շաբաթ ընկար նավակիցդ, ասացիր, որ ես սահմանն անցել եմ: Երբ իմ դեմ ռինգ դուրս գաս, երկար չես ձգի,- նշել է Բրիգսը:




Լրահոս