
Օկինավա կղզիներին վրա պատուհասած «Վոնգֆոնգ» թայֆունը շարժվում է դեպի հյուսիս՝ Ճապոնիայի հիմնական կղզիների ուղղությամբ:
Փոթորիկի և հորդառատ անձրևների պատճառով այդ տարածաշրջանում դադարեցվել է օդային հաղորդակցությունը:
Օկինավա նահանգում առնվազն 30 մարդ լուրջ վնասվածքներ են ստացել: Հարյուր հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները:
Հանգստյան օրերի ընթացքում թայֆունը վնասել է էլեկտրահաղորդակցության լարերը, արմատախիլ է արել բազմաթիվ ծառեր և տապալել ճանապարհային նշանները:
Ինչպես հայտարարել է Kyushu Electric Power Co. Inc էներգետիկ ընկերությունը, ճապոնիայի հարավում 50 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության:
Այսօր թայֆունը կհասնի Կյուսյու կղզուն: Այստեղ ուժեղ քամու պատճառով արդեն դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը, տեղեկացնում է BBC-ն: