Ոստիկանությունն անտարբեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր “Idtitord.am”–ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով կայքում գրանցված ընտրախախտումների քանակը և վիճակագրական որոշ մանրամասներ, տեղեկացրեց, որ կայքում գրանցվել է 1062 ընտրախախտում, որից մոտ կեսը՝ քվեարկության օրը, սակայն ընտրախախտումների մասին ահազանգերը շարունակվում են նաև մինչ այսօր։
Այվազյանը նշեց, որ արձանագրված ընտրախախտումների կեսից ավելին եղել է Երևանում, սակայն դա ամենևին չի նշանակում, թե այլ շրջաններում խախտումներ չեն եղել։ Պատճառն այն է, որ ընտրողները շրջաններում պակաս ակտիվ են եղել և ընտրախախտումները կայքում չեն գրանցել։
Սոնա Այվազյանը հայտարարեց նաև, որ ընտրախախտումները միանշանակ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, սակայն հնարավոր չի ասել, թե ինչպիսին է եղել այդ ազդեցությունը, և որքանով են դրանք ազդել քաղաքական ուժերի հարաբերակցության վրա Ազգային ժողովում։
Բերելով Վանաձորից ստացված ահազանգի օրինակը, փորձագետը հայտարարեց, որ Ոստիկանությունն անտարբերությամբ էր վերաբրվում ընտրախախտումների մասին ահազանգերին։
Վանաձորի ՀՀԿ շտաբներից մեկում ընտրակաշառքի մասին ահազանգ է ստացվել, սակայն ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել։ Ահազանգի մասին տեղեկությունը հրապարակելուց հետո շտաբը փակվել է, և ՀՀԿ–ի ակտիվիստները հեռացել են։ Ոստիկանությունն էլ միայն մեկ օր անց է վարույթ սկսել։




Լրահոս