
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպումից՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով. տեղեկացնում է գերմանական Spiegel ամսագիրը:
Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի միջև բանակցությունները սովորաբար անցկացվում են զուգահեռ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ֆորումին՝ «Պետերբուրգյան երկխոսությանը», որն այս անգամ նախատեսվում է անցկացնել Սոչիում:
Spiegel-ի տեղեկություններով՝ Բեռլինում միջկառավարական կոնսուլտացիաների անցկացումը համարել են ոչ նպատակահարմար: