
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մամուլի ծառայություն է տարածել, որի համաձայն ս. թ. մայիսի 11-ին ժամը 1200-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Իսահակյան 28 հասցեում) տեղի կունենա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստ:Նիստի օրակարգում ընդգրկված է ,ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ ՓԲ ընկերությանը (“Կենտրոն” հեռուստաընկերություն) ,Հեռուստատեսության և ռադիոյի մասինե ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը:
Նշենք, որ նշված դրույթի համաձայն՝ Ընտրությունների և հանրաքվեների մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: