
Տավուշի մարզի Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:
Armlur.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ նախարար Սեյրան Օհանյանը չի մասնակցի սպանված գերու հուղարկավորության արարողությանը, սակայն ֆինանսական օգնություն Կարենի ընտանիքին կտրամադրվի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած Կարեն Պետրոսյանը Բաքվում «հանկարծամահ է եղել»: Իսկ հոկտեմբերի 10-ին նրա դին Ադրբեջանը հանձնել է Հայաստանին: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: