Armlur.am-ը ՀՀ Ոստիկանությունից տեղեկանում է, որ այսօր՝ ժամը 00.10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից իրենց մոտ է տեղափոխել անհայտ տղամարդու դիակ, իսկ քիչ անց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի, 1959 թ. ծնված Էսֆանդիար Կայհանին է:
Արտաքին զննությամբ դիակի ծոծորակի շրջանում հայտնաբերվել է արյունոտ, սալջարդ պատռված վերք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: